Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Թշնամական պետությունում բանակցություններն արդեն իսկ ազգային նվաստացում ու խայտառակություն են

Թշնամական պետությունում բանակցություններն արդեն իսկ ազգային նվաստացում ու խայտառակություն են
13.04.2025 | 14:21

Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո։ Պարզ է՝ Հայաստանի համար ոչ մի դրական արդյունք, այլ միայն հերթական զիջումներ ու նվաստացումներ։ Թշնամական պետությունում՝ Թուրքիայում, նրա հայատյաց դաշնակցի՝ Ադրբեջանի հետ ՀՀ ներկայացուցիչների (հատկապես՝ արտգործնախարարի) հանդիպումն ու բանակցություններն արդեն իսկ ազգային նվաստացում ու խայտառակություն են։

Ընդհանրապես, վերջին զարգացումները հուշում են, որ շուտով Փաշինյանը հայտարարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական ծանր պահանջները բավարարելու մասին։ Այդ է ենթադրվում, մասնավորապես, Փաշինյանի այցից Սյունիք, որտեղ նա խոսել է Մեղրիով երկաթգծի բացման իբր դրական հետևանքների ու ՀՀ բյուջե մտնելիք մեծ գումարների մասին։ Իսկ սահմանին շարունակվող ադրբեջանական կրակահերթերն ու դրանց ուղեկցող տեղեկատվական ահաբեկչությունը մեկ նպատակ ունեն՝ պահել մեր ժողովրդին վախի մեջ, որպեսզի Հայաստանի համար կործանարար զիջումներն ընդունվեն համակերպված լռությամբ, պարզ լեզվով ասած՝ հեշտ կուլ տան։ Նույն նպատակին է ծառայում նաև Հայաստանում «ընդդիմության» երկու հիմնական թևերի միջև հանկարծակի բռնկված գզվռտոցը, որը միայն շեղում է հասարակության ուշադրությունը գլխավոր խնդրից՝ Հայաստանի շարունակվող կապիտուլյացիայից։

Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում վկայում է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, փոխադարձ համաձայնությամբ, շարունակում են Այսրկովկասն աստիճանաբար փոխանցել Թուրքիայի վերահսկողության տակ։

Եթե մեզ չհաջողվի կասեցնել այս ընթացքը, ապա դրա հետևանքները Հայաստանի համար լինելու են ողբերգական։ Առայժմ թունելի վերջում նշմարվող միակ լույսը հայ-իրանական առաջին համատեղ զորավարժություններն են։ Սակայն դա դեռ բավարար չէ։ Հայաստանին անհրաժեշտ է Իրանի հետ լիարժեք ռազմական դաշինք։ Իսկ ամենամեծ խնդիրը մնում է անփոփոխ՝ ձևավորել ազգային, հայանպաստ քաղաքական ծրագիր ունեցող պետական իշխանություն:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ